Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփին՝ անձամբ շնորհավորելով նրան նոյեմբերի 5-ին արձանագրած հաղթանակի առթիվ։
Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը՝ հաղորդելով, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը հույս է հայտնել, որ Թրամփի պաշտոնավարման նոր ժամկետի ընթացքում Անկարան և Վաշինգտոնը կկարողանան խորացնել երկկողմ կապերը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը X-ի իր օգտահաշվում գրել էր. «Ես շնորհավորում եմ իմ բարեկամ Դոնալդ Թրամփին, որը ծանր պայքարից հետո կարողացել է հաղթել ընտրություններում։ Հուսով եմ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները նոր վարչակազմի օրոք կամրապնդվեն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը շնորհավորել է իր «ընկեր» Թրամփին