Էրդողանը շնորհավորել է իր «ընկեր» Թրամփին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում վերջինիս հնարավոր հաղթանակի կապակցությամբ, հույս հայտնելով, որ Թրամփի վերադարձը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, գլոբալ հակամարտությունների լուծմանը, այդ թվում՝ Ուկրաինայում, Գազայում պատերազմների ավարտին։

«Ես շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, որը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում մեծ պայքարից հետո և վերընտրվել ԱՄՆ նախագահ», -X-ում գրել է Թուրքիայի առաջնորդը։

Ըստ Միացյալ Նահանգներից ստացված տվյալների՝ այս պահին առաջատարը հանրապետական, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է՝ ընտրիչների 267 ձայնով։ Հարիսը, ըստ այդ տվյալների, ունի 224 ձայն։

Ընտրությունների արդյունքների հաշվարկը շարունակվում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ (թարմացված)