Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատման ցանկացած հնարավորություն «մտահոգիչ է», փոխանցում է թուրքական «Անադոլու» պաշտոնական գործակալությունը։
Էրդողանի հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հավաքի, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարության ֆոնին, թե Մոսկվան մտադիր է «պատասխան միջոցներ» ձեռնարկել դաշինքի «շատ լուրջ սպառնալիքը» զսպելու համար։
«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության հավանականությունը, անկասկած, մտահոգիչ է, - ասել է Էրդողանը` հավելելով, - «ցանկացած քայլից, որը կարող է նման հետևանքների հանգեցնել, պետք է գիտակցաբար խուսափել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում գումարվում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը