Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանյուել Մակրոնը Վաշինգտոնում քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը, Իսրայելի և Պաղեստինի համակարտությունը։
Ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանն՝ ուղղված խաղաղության պայմանագրին հնարավորինս շուտ հասնելուն, որը, Ֆրանսիայի նախագահի համոզմամբ, կարող է նոր էջ բացել տարածաշրջանի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որքանով են մոտ կողմերը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցանկանում ենք տեսնել Երևանի և Բաքվի հաշտությունը որքան հնարավոր է շուտ․ Էրդողան
Մակրոնը նաև ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ զարգացնելու Թուրքիայի հետ երկկողմ օրակարգը։
Թուրքական Anadolu գործակալությունն էլ նշում է, որ Էրդողանն, իր հերթին, ընդգծել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը բոլոր ոլորտներում։
Կարևորելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան աջակցություն է ակնկալում այդ հարցում։
Շեշտելով, որ Արևմտյան երկրների կողմից Իսրայելի զինադադարի խրախուսումը կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը՝ Թուրքիայի նախագահը կոչ է արել իր գործընկերոջը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։
Անդրադառնալով Ուկրաինայի խնդրին՝ Մակրոնը նախ դատապարտել է Ռուսաստանի վերջին հարձակումներն ուկրաինկան քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես, Կիևի մանկական հիվանդանոցի վրա։ Նա ընդգծել է Ֆրանսիայի վճռականությունը՝ շարունակելու բոլոր անհրաժեշտ դիվանագիտական ջանքերը արդար և կայուն խաղաղության հասնելու համար՝ հարգելով Ուկրաինայի իրավունքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի պնդմամբ՝ Կիևի հիվանդանոցին ռուսական հրթիռ էր հարվածել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Առաջիկայում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ, որոնք մինչ օրս չենք տեսել», - զգուշացնում է Օրբանը