Էրդողան․ «Անկարայում հետևում են Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին»

Ալիև-Էրդողան հանդիպում Թուրքիայում, 19-ը փետրվարի, 2024թ․

Թուրքիայի նախագահի աշխատակազմն այսօր որոշ մանրամասներ է հաղորդել նախօրեին Անկարայում կայացած Էրդողան-Ալիև բանակցություններից։

Թուրքական կողմի փոխանցմամբ, երկու երկրների նախագահները երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ են քննարկել։

«Ռեջեպ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Անկարայում հետևում են Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից ռուսաստանյան խաղաղապահ ուժերի դուրսբերման ընթացքին», - նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

2024-ի ապրիլի կեսերից մեկնարկեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը նախատեսված ժամկետից շուտ Ղարաբաղից դուրս բերելու գործընթացը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ալիևն ու էրդողանը քննարկել են նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացման, Ղարաբաղում ծավալված շինարարության, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն վերաբերող հարցերը։

Ադրբեջանի նախագահը ընդամենը մի քանի ժամով Անկարա էր ժամանել նախօրեին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարայում հանդիպեցին Էրդողանն ու Ալիևը, վերջինիս այցը ընդամենը մի քանի ժամ տևեց
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան հետևում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների հեռանալու գործընթացին