Թուրքիան հետևում է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի հեռանալու գործընթացին, ասել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը։
Ավարտված համարելով խաղաղապահ առաքելությունը՝ 2024-ի ապրիլի կեսերից մեկնարկեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը նախատեսված ժամկետից շուտ Ղարաբաղից դուրս բերելու գործընթացը։
Այսօրվա հանդիպմանը, ըստ թուրքական լրատվամիջոցների, Էրդողանը նաև նշել է, որ հետևում է իր խոսքով՝ «ազատագրված» տարածքներում «շինարարական աշխատանքներին»։
Նա և Իլհամ Ալիևը հանդիպել են Անկարայում։ Նրանք դեմ առ դեմ առանձնազրույց են ունեցել, այնուհետև միասին ճաշել։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: