Էր-Ռիյադի բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Էր-Ռիյադում անցկացված ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը լայն հանրությանը չի հասնի, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Խոսքը տեխնիկական բանակցության մասին է, մանրամասների մի սպասեք», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի բանակցային արդյունքի մասին հայտարարություն կհրապարակվի։

Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ առայժմ երկու երկրները վերլուծում են արդյունքները։

Ինչ վերաբերում է Պուտին-Թրամփ նոր հեռախոսազրույցի հնարավորությանը, Պեսկովն ասել է առայժմ նման պլան չկա։ Չի քննարկվում նաև Ռուսաստան-Ուկրաինա-Միացյալ Նահանգներ եռակողմ հանդիպման հնարավորությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երկխոսությունը հեշտ չէր, բայց օգտակար էր». Կարասինը՝ Էր-Ռիյադի բանակցությունների մասին