Եվրամիությունը Ուկրաինային 1,5 միլիարդ եվրո կուղարկի, որը փաստացի դաշինքի կողմից սառեցված ռուսական ակտիվներից ստացած եկամուտն է։ Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Կրեմլի փողի համար ավելի խորհրդանշան կամ օգտակար գործածում չէր կարող լինել, քան դրանով Ուկրաինան և ամբողջ Եվրոպան ապրելու համար ավելի անվտանգ դարձնելը», - նշել է Ֆոն դեր Լայենը։
2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժումից հետո Արևմուտքը սառեցրեց Ռուսաստանի մոտ 276 միլիարդ հարստության հիմնադրամները, իսկ G7 արդյունաբերական զարգացած երկրների խումբն անցած ամիս որոշեց 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել Ուկրաինային՝ ստացված եկամուտներով:
Ի պատասխան Ֆոն դեր Լեյենի հայտարարության՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի ԵՄ-ի քայլը։