Եվրամիությունը 28 բելառուսցիների է ավելացրել իր պատժամիջոցների ցուցակում՝ երկրում «շարունակվող ներքին բռնաճնշումների և մարդու իրավունքների ոտնահարման» մեջ նրանց դերակատրման համար:
Իրավապաշտպան կազմակերպությունները վկայում են, որ տասնյակ հազարավոր բելառուսցիներ ենթարկվել են «քաղաքական բռնաճնշումների» 2020 թվականին նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հաղթանակից հետո։
Արևմուտքը և ընդդիմադիր քաղաքական գործիչներն այդ ընտրությունները կեղծված էին որակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսում 2020-ի բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալվել․ "Весна"