ԵՄ-ն հնարավոր է պատժամիջոցներ սահմանի ռուսական բնական հեղուկ գազի նկատմամբ

Ռուսական հեղուկ գազով բեռնված տանկեր, արխիվ

Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցների հաջորդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից բնական հեղուկ գազի և ալյումինի արտահանման վրա, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։

Նշվում է, որ դրան հնարավոր է հասնել կա՛մ պատժամիջոցների, կա՛մ գնումների աստիճանական սահմանափակումների միջոցով։

Միևնույն ժամանակ Ռուսաստանից եկող գազատարի համար պատժամիջոցներ սահմանելը Եվրամիությունում նպատակահարմար չեն համարում, քանի որ եվրոպական մի քանի երկրներ դեռ կախվածություն ունեն դրանից, իսկ պատժամիջոցներ սահմանելու համար դաշինքի անդամների միաձայն հավանությունն է անհրաժեշտ։

Գործակալության աղբյուրներն ակնկալում են, որ Ռուսաստանից հեղուկ գազի արգելքը, որի ներմուծումը Եվրոպա անցյալ տարի հասել է ռեկորդային ցուցանիշի, ավելի իրատեսական է, քանի որ վառելիքի ամենամեծ չափաբաժինները ստացող երեք երկրները՝ Իսպանիան, Բելգիան և Ֆրանսիան, չեն արգելափակի որոշումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գազպրոմբանկը» և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունները՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցուցակում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ