Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը նոյեմբերի 9-ին Կիևում հայտարարել է, որ Ուկրաինան վայելում է Եվրոպայի «անսասան» աջակցությունը։
Սա ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր Ուկրաինա այս շաբաթ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
«Այս այցի ակնհայտ նպատակն է արտահայտել Եվրամիության աջակցությունը Ուկրաինային. այդ աջակցությունը մնում է անսասան», - ասել է Բորելը լրագրողներին, - «Դուք այս աջակցության կարիքն ունեք՝ շարունակելու պաշտպանվել ռուսական ագրեսիայից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորելը ժամանել է Կիև ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեռլինի գերբնակեցված ճամբարը շարունակում է ընդունել հազարավոր ուկրաինացիների