Եվրոպական միության Խորհուրդն այսօր ընդունել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը մինչև 2025 թվականի հունիսի 23-ը երկարաձգելու որոշումը:
Պատժամիջոցներն ընդունվել են 2014 թվականի հունիսին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմը և Սևաստոպոլը բռնակցելու կապակցությամբ:
ԵՄ-ն հիշեցնում է, որ սահմանափակող միջոցները ներառում են արգելք ԵՄ տարածք Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված ապրանքների ներմուծման, ինչպես նաև Ղրիմի և Սևաստոպոլի ենթակառուցվածքային ծրագրերի կամ ֆինանսական ներդրումների և զբոսաշրջային ծառայությունների վրա:
Բացի այդ, Ղրիմի ընկերությունները զրկվում են մի տրանսպորտի, հեռահաղորդակցության և էներգետիկայի ոլորտներում օգտագործելու կամ նավթի, գազի և հանքային ռեսուրսների հետախուզման և արդյունահանման նպատակով Եվրամիության տարածքում ստեղծված մի շարք ապրանքներ և տեխնոլոգիաներ ներմուծելու իրավունքից: