«ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությունը շարունակում է մնալ Վրաստանի առաջնահերթ նպատակը»․ Բոչորիշվիլի

Մակա Բոչորիշվիլի

«ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությունը շարունակում է մնալ Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը», - Վրաստանի նորընտիր խորհրդարանի այսօր կայացած նիստի ընթացքում հայտարարել է երկրի ԱԳ նախարարի պաշտոնում առաջադրված Մակա Բոչորիշվիլին։

«Հարկավոր է երկխոսություն ծավալել մեր գործընկերների հետ, որպեսզի Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացը հաջողությամբ ավարտվի։ Դրա հետ մեկտեղ այդ երկխոսությունը չպետք է վերջնագրերի լեզվով ընթանա։ Գործընկերները պետք է կառուցողական լուծումներ գտնեն բոլոր կրիտիկական հարցերում», - նշել է Բոչորիշվիլին։

2023 թվականին Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ է ստացել, բայց հետո Վրաստանի իշխանությունների հակաարևմտյան հռետորաբանության և վիճահարույց օրենքներ ընդունելու հետևանքով Եվրամիությունը սառեցրել է անդամակցության գործընթացը։ Արևմուտքը մեղադրեց Վրաստանի իշխանություններին ռուսական օրենքներին նմանակող հակաժողովրդավարական օրենքներ ընդունելու մեջ, որոնք սահմանափակում են ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի գործունեությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում պատկերն ավելի մռայլ է, քան Մոլդովայում․ Բորել