ԵՄ-ին անհրաժեշտ է լուրջ տեղաշարժ և առաջընթաց չինական կողմից. Օլաֆ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ, Բեռլին:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գովեստով է խոսել չինական էլեկտրամեքենաների վրա մաքսատուրքերի թեմայով Չինաստանի հետ բանակցելու Եվրոպական հանձնաժողովի ջանքերի մասին:

«Իհարկե, մենք պետք է պաշտպանենք մեր տնտեսությունն անբարեխիղճ առևտրային գործելակերպից, լավագույն տարբերակը կլիներ փոխհամաձայնեցված լուծումներ գտնել: Ահա թե ինչու է լավ, որ հանձնաժողովը շարունակում է մաքսատուրքերի հարցով բանակցություններ առաջարկել չինական կողմին»,- ասել է Շոլցը Գերմանիայի արդյունաբերողների համաժողովում:

«Բայց պարզ է, որ մեզ անհրաժեշտ է նաև լուրջ տեղաշարժ, առաջընթաց չինական կողմից»,- ասել է Շոլցը՝ հավելելով, թե ծրագրում է ԵՄ նոր հանձնաժողովում առաջ տանել ազատ առևտրի հարցով առավել մեծ թվով բարենպաստ պայմանագրեր կնքելու գաղափարը: