Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ հնարավոր է Ռումինիան և Բուլղարիան մինչև տարեվերջ ամբողջովին ինտեգրվեն Շենգենյան գոտուն։
«Ռումինիան և Բուլղարիան պատրաստ են, Շենգենյան գոտին պատրաստ է, ուստի ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում», - ասել է նա՝ շարունակելով․ - «Ժամանակն է վերացնել ներքին սահմանների վերահսկողությունը»։
Մարտին երկու երկրներն էլ մասնակիորեն էին միացել Շենգենյան գոտուն՝ թույլ տալով առանց վիզայի ճամփորդել ինքնաթիռով, բայց ոչ ցամաքային ճանապարհով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բուլղարիան և Ռումինիան այսօրվանից միանում են շենգենյան գոտուն որոշ սահմանափակումներով