Այսօր առավոտյան Էջմիածնում բերման ենթարկված ավագանու ընդդիմադիր անդամներն արդեն ազատ են արձակվել։ «Էջմիածին» դաշինքի անդամները փորձել էին «սուրճ խմել» Էջմիածնի թիվ 7 դպրոց այցելած վարչապետի հետ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հորդորից հետո։
Սրբազանը երեկվա հանրահավաքի վերջում իր համակիրներին առաջարկել էր նաև իշխանականների հետ զրույցներ ունենալ, սուրճ, թեյ խմել։
ՆԳՆ տվյալներով՝ ավագանու անդամներին բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով։ Նրանց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ ավագանու անդամների մոտ հայտնաբերել են միայն սառը սուրճ։
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հաստատեց՝ Էջմիածնում բերման ենթարկված ութ անձանց մոտ զենք-զինամթերք չեն գտել ու նրանք արդեն ազատ են արձակվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էջմիածնից 6 հոգի բերման է ենթարկվել՝ զենք–զինամթերք պահելու կասկածանքով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղը հանրահավաք չի լինելու. Բագրատ սրբազան (լրացված)