Եգիպտական գործարանը նոր տեխնոլոգիաների շնորհիվ սառույց է արտադրում էկոլոգիապես մաքուր եղանակով։ 1988 թվականին հիմնադրված Al-Ashry Factory-ի հիմնադիր և սեփականատեր Մուստաֆա Ալ-Աշրին ասել է, որ արտադրական նոր եղանակը նվազեցնում է ջերմային արտանետումները, ածխածնի հետքը և նվազագույնի հասցնում ջրի թափոնները։
Ալ-Աշրիի խոսքով՝ գործարանն աշխարհում առաջինն է, որ կիրառում է "Ice Ashry" տեխնոլոգիան, և «ամբողջ աշխարհը կարող է օգուտ քաղել այս տեխնոլոգիայից»։
Ցելսիուսի սանդղակով -60 աստիճանի պայմաներում սննդային մաքուր նյութերով արտադրված սառույցն օգտագործվում է հիվանդանոցներում, դեղագործական և սննդի ոլորտներում։