Կալիֆորնիայում տեղի ունեցած երկրաշարժը՝ ամենաուժգինը վերջին 25 տարում

Կիրակի օրը հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում՝ Սան Ֆրանցիսկոյից հյուսիս: Ավելի քան հարյուր մարդ վնասվածք է ստացել, բազմաթիվ շենքեր վնասվել են, որոշ տներ այրվել են:

Կիրակի օրը հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում՝ Սան Ֆրանցիսկոյից հյուսիս: Ավելի քան հարյուր մարդ վնասվածք է ստացել, բազմաթիվ շենքեր վնասվել են, որոշ տներ այրվել են: Հատկապես մեծ ավերածություններ կան Կալիֆորնիայում գտնվող Նապա գեղատեսիլ քաղաքում:

Ամերիկյան Երկրաբանական հետախուզությունների երկրաշարժի հզրությունը գնահատել 6 մագնիտուդ: Այս երկրաշարժը տարածաշրջանում ամենաուժգինն է վերջին 25 տարվա ընթացքում:

Էրկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նապա քաղաքից 10 կիլոմետր դեպի հարավ, Սան Ֆրանցիսկոյից՝ շուրջ 80 կիլոմետր հյուսիս-արևելք:

Մարդկային զոհեր չկան, սակայն երեք հոգի ծանր վնասվածքներ են ստացել, ներառյալ բազմաթիվ կոտրվածքներ ստացած մի երեխա, որի վրա ընկել է բուխարին:

Ցնցումներից առավելագույն վնասը ստացել է Նապա քաղաքը, որը հայտնի է իբրև գինեգործության կենտրոն և զբոսաշրջության վայր հյուսիսային Կալիֆորնիայում:

Նապայի հայտնի ոգելից խմիչքների խանութը խիստ վնասվել է, պատին ամրացված դարակները քանդվել են և թանկարժեք խմիչքներով հարյուրավեր կոտրվել են:

Փրկարարական ծառայությունները նշել են, որ ավելի քան 90 շենք կարմիր նշան է ստացել, դրանք համարվում են խիստ վթարային, այնտեղ վտանգավոր է անգամ մտնելը:

Կալիֆորնիան, որը բազմաթիվ երկրաբանական ճեղքվածների միախառնման վայրում է գտնվում, երկրաբանորեն ակտիվ երկրաշարժային գոտի է: