Վրաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի գործը նախքան նրան Ադրբեջան արտահանձնելը, հայտարարել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբերիոն։
«Վրաստանը պետք է մանրակրիտ ուսումնասիրի վտանգները, որոնց կարող է բախվել Սադիգովը Ադրբեջանում, որտեղ նա նախկինում բանտարկվել էր իր լրագրողական գործունեության համար»,- X-ում գրել է Ռիբերիոն։
Azel TV կայքի հիմնադիր Սադիգովը Թբիլիսիում ձերբակալվել է օգոստոսի 3-ին Բաքվի պահանջով և երկու ամսով նախնական կալանքի ենթարկել՝ հետագայում արտահանձնելու նպատակով։
Ադրբեջանի իրավապահները լրագրողին մեղադրում են շորթման մեջ։ Մինչ այդ՝ 2020 թվականին Սադիգովն այլ մեղադրանքներով յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել և 2023-ին համաներմամբ ազատ արձակվել, որից հետո ընտանիքով բնակություն է հաստատել Վրաստանում։
Լրագրողը հերքում է բոլոր մեղադրանքները պնդում, որ հայրենիքում իրեն ցանկանում են պատժել Ալիև վարչակազմին քննադատելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Amnesty International-ը Թբիլիսիին կոչ է անում Աֆղան Սադիգովին չարտահանձնել Ադրբեջանին