Ձերբակալվել է Նոր Կալեդոնիայի անկախականների առաջնորդը

Անկարգությունները Նոր Կալեդոնիայում, 14-ը մայիսի, 2024թ.

Ֆրանսիական ոստիկանությունն անցած գիշեր ձերբակալել է Նոր Կալեդոնիայի անկախական շարժման առաջնորդ Քրիստիան Տենին։ Նրանից բացի, ըստ АFP գործակալության, ևս յոթ մարդ է ձերբակալվել։

Նրանց բոլորին կասկածում են մայիսի կեսից Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող խաղաղօվկիանոսյան այս կղզիներում անկարգություններ կազմակերպելու մեջ։

Ավելի վաղ պաշտոնական Փարիզը հայտարարել էր, որ անկարգությունները հրահրվել են երրորդ պետությունների՝ մասնավորաբար Ադրբեջանի միջամտության հետևանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիան՝ Բաքվի հեղինակած ապատեղեկատվական արշավի թիրախումՆոր Կալեդոնիայում տեղացի տղամարդ է սպանվել, զոհերի թիվը հասավ 7-ի Մակրոնը մեկնում է Նոր Կալեդոնիա Փարիզը Բաքվին մեղադրում է Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելու համար