Այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Կիևում երկու մարդ է վիրավորվել, նաև վնասվել է շինություն, հայտնում է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը 89 դրոն է արձակել երկրի տարբեր շրջանների ուղղությամբ, ըստ հաղորդագրության՝ խոցվել է միայն 36-ը։
Ռուսական կողմն, իր հերթին, հայտնում է ուկրաինական ուժերի կողմից դրոններով հարձակման մասին՝ Ռոստովի մարզում և Ղրիմի Սևաստոպոլ նավահանգստի մոտ: Հետևանքների մասին չի հաղորդվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թեժ մարտեր՝ Կուրսկի մարզում. Ռուսաստանը սաստկացնում է հարձակումներըՌուսական կողմը հարվածել է Սումիին, հաղորդվում է երկու զոհի, 12 վիրավորի մասինՌԴ Կրասնոդարի մարզի իշխանությունները հաղորդում են ԱԹՍ հարձակումների մասին