Հայաստան-Ադրբեջան սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն: Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են:
Նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել նաև ադրբեջանական կողմը:
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։
Սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններիհամաձայն՝ սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն ապրիլի 23-ին սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։
Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ: