Դեֆիլե՝ ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշահամալիրում

Ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում նոյեմբերի 7-ին Երևանի նորաձևության շաբաթվա հանդիսավոր բացումն է անցկացվել։

Միջոցառումը, որն անցկացվել է նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ակտիվ քննարկման առիթ է դարձել սոցցանցերում․ մի մասը կարծում է, որ այն անարգել է հազարավոր մարդկանց հիշատակը, մյուսները պնդում են՝ այդպես մտածելը կարծրացած դիրքորոշում է։

Մանրամասներն «Ազատության վիդեոռեպորտաժում.