Ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ տարածաշրջաններում շարունակում է մնալ բարդ և մեծ ուշադրություն է պահանջում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Ես հիմնականում համաձայն եմ այսօր հնչեցված` հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի գնահատականներին, այն մնում է բարդ և պահանջում է մեր մեծ ուշադրությունը»,- ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Ալմաթիում կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Թե կոնկրետ ինչ իրավիճակ նկատի ունի, ռուսաստանցի պաշտոնյան չի մանրամասնել։
Նիստին Հայաստանը չի մասնակցում, առավոտյան հաղորդել էին կառույցից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին