COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ, խորհրդարանում բյուջեի քննարկման շրջանակում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
COP29 գագաթնաժողովը նոյեմբերին կկայանա Բաքվում, որին Ադրբեջանը հրավիրել է նաև Հայաստանին:
COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի նստաշրջանն է։ Նախորդ դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև