Թրամփն ու սենատոր Վենսը՝ Չինաստանի հետ առնչություն ունեցող կիբերհանցագործների թիրախում

Ամերիկյան հետախուզության համաձայն, Չինաստանի հետ առնչություն ունեցող կիբերհանցագործները փորձել են գաղտնալսել ԱՄՆ նախագահի և փոխնախագահի հանրապետական թեկնածուներ Դոնալդ Թրամփի ու սենատոր Ջ. Վենսի հեռախոսները։

BBC-ի աղբյուրները հաղորդել են, որ հաքերների թիրախում են եղել նաև դեմոկրատ Հարիսն ու Վոլսը:

Պաշտոնյաներն առայժմ չեն հաղորդում՝ արդյոք հաքերային հարձակումը հաջողվել է, և եթե՝ այո, ինչ տեղեկատվություն է հափշտակվել։

Նշվում է միայն, որ Հետաքննությունների ամերիկյան բյուրոն քննություն է սկսել՝ Չինաստանի կողմից ձեռնարկված «չարամիտ գործողությունների» շուրջ։