Չեչնիայի շինհրապարակներից մեկում գազի բալոնների պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Նախնական տեղեկություններով՝ տուժածների թվում Դաղստանի քաղաքացիներ կան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովի Տելեգրամ ալիքում արված գրառումը։