Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել, որոնք առնչվում են ռուսական 29 կազմակերպությունների և երեք բանկերի: Արտահանման սահմանափակումներ են մտցվել ևս 22 ռուսական ընկերությունների և 335 ապրանքատեսակների նկատմամբ, Այս մասին հայտնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կայքը։
Ճապոնիայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ներառել են նաև ավելի քան 10 ռուսաստանցիների։ Նրանց թվում են "Ростеха" -ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովը, "Алроса"-ի գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևը, "ПСВ Технологии"-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պետրովը և "Электромашина"-ի ղեկավար Իգոր Աֆանասևը:
Բացի այդ, պատժամիջոցների են ենթարկվել 31 օտարերկրյա ընկերություններ Չինաստանից, ԱՄԷ-ից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Թաիլանդից և Թուրքիայից, ինչպես նաև ԿԺԴՀ-ի մեկ քաղաքացի։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց իր ներխուժումն Ուկրաինա, Ճապոնիան, այլ երկրների հետ միասին, սկսեց պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ: Ճապոնիայի իշխանությունները, ի թիվս այլ բաների, արգելել են Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի, պողպատի և ալյումինի, էլեկտրական և օպտիկական սարքավորումների արտահանումը: