Բժիշկների պնդմամբ, Հռոմի պապի կյանքին վտանգ չի սպառնում

Իտալացի բժիշկների պնդմամբ, փետրվարի 14-ին երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Հռոմի հիվանդանոցներից մեկը տեղափոխված Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն «նրա կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում»։

«Հիվանդության կրիտիկական փուլը դեռ չի հաղթահարվել», - հավելել են բժիշկները՝ նշելով, որ նա հիվանդանոցում կանցկացնի առնվազն ևս մեկ շաբաթ։

«88-ամյա Ֆրանցիսկոսը կենսապահովման սարքերին միացված չէ, նա ի վիճակի է ինքնուրույնաբար տեղաշարժվել հիվանդանոցի պալատում», - նշել են բժշկական կենտրոնի ներկայացուցիչները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է սկսվել․ Վատիկան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հոսպիտալացված Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լավ քնել է, նախաճաշել. Վատիկան