Ախթալայից դեպի M6 միջպետական ճանապարհ տանող կամուրջն ամբողջությամբ ջրածածկ է, «Ազատության»-ը փոխանցեց բնապահպան Օլեգ Դուլգարյանը, որն այս պահին գտնվում է Ախթալայում։
Պարզ չէ, սակայն, այն ամբողջությամբ է քանդվել, թե մասնակի։ Ջրածածկ է նաև երկաթգիծը։
Այս կամուրջը Վրաստան տանող ճանապարհը կապում է հինգ գյուղերի հետ՝ Մեծ և Փոքր Այրումներ, Շամլուղ, Ճոճկան, Ախթալա։
Ձորագետ գյուղի տարածքում գտնվող «Ազատության» թղթակիցը հայտնում է, որ «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից հատվածը ևս ամբողջությամբ ջրածածկ է, գետը ողողել է ամբողջ ճանապարհը։
Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ։
«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի