Բրազիլիայի Վինհեդո քաղաքում մարդատար ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում եղել է 62 մարդ, նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ, հաղորդում է տեղական GloboNews հեռուստաալիքը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Սան Պաուլո նահանգի հրշեջ բրիգադը սոցցանցերում հաստատել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վինհեդո քաղաքում, և վթարի վայր է ուղարկել յոթ անձնակազմ։
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մխրճվում ծառերի մեջ, ապա ծուխն է նկատվում։