Բորելը ժամանել է Կիև

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորել, արխիվ

Ռուսական բանակի հարձակումների ֆոնին Կիև է ժամանել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը՝ վերահաստատելու եվրոպական աջակցությունը Ուկրաինային:

«Եվրամիության աջակցությունն Ուկրաինային եղել է իմ անձնական առաջնահերթությունը իմ մանդատի ողջ ընթացքում և կմնա ԵՄ օրակարգի առաջին տեղում», - X-ում գրել է հաջորդ ամիս պաշտոնին հրաժեշտ տվող Բորելը:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի այցին նախորդել են Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական ուժերի հերթական հարձակումները, թիրախավորվել են մասնավորապես Օդեսան, Խարկովը, Նիկոպոլը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ հանդիպումն է, մասնակցում է նաև ՀՀ վարչապետըԵՄ-ը և Սեուլը դատապարտում են Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի զորքերի տեղակայումը