Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել՝ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը, «Ազատությանը» հայտնեցին ոստիկանությունից։
Ակցիայի մասնակիցներն այս պահին Բաղրամյան պողոտայում են՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, ուր կառավարության հետ հարցուպատասխանն է ընթանում
Մեկ ամիս է վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը Երևանում ակցիաներ է անցկացնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 98 տուժած, մոտ 100 բերման ենթարկված ԱԺ-ի մոտից՝ հատուկ միջոցների կիրառումից հետո- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն։
- Շարժման առաջնորը դեռ մի քանի օր առաջ հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու իրենց պայքարի համար, և իրենք նախատեսում են այսօր հասնել իրենց հռչակած նպատակին՝ վարչապետի հրաժարականին։
- Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի գլխավոր դարպասների դիմաց, նաև Դեմիրճյան փողոցն է փակ մի քանի օր։
- Իրավապահ կառույցները՝ ՆԳՆ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ցուցարարներին կոչ են արել պահպանել հասարակական կարգը։