Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ հղած ուղերձում:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ջանքերին՝ երկարամյա հակամարտության էջը շրջելու և ավելի լավ ապագա կառուցելու համար:
«Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին հասնելուն, որը կընդլայնի կապի հնարավորությունները և տնտեսական օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին: Ադրբեջանի անկախությանը նվիրված այս կարևոր տոնին ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- Նշել է Բլինքենը: