Միացյալ Նահանգների պետքարտուղարը մեկնել է Մերձավոր Արևելք՝ տեղում արդեն մեկ տարի շարունակվող ու ընդարձակվող պատերազմը կանգնեցնելու։
Սա Բլինքենի արդեն 11-րդ այցն է անցած հոկտեմբերից, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա՝ գերեվարելով հարյուրավոր մարդկանց։ Ի պատասխան, Իսրայելը մեկ տարի է՝ չի դադարեցնում հարձակումները Գազայի հատվածում, վերջին ամիսներին էլ թիրախավորել է Իրանի աջակցությունը վայելող, ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Հեզբոլա»-ի առաջնորդներին՝ ներխուժելով Լիբանան։
Հրադադար հաստատելու ջանքերը մինչ օրս արդյունք չեն տվել, Իսրայելը նաև Իրանին է սպառնում հարվածներ հասցնել ի պատասխան հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ բանագնացը հրադադարի շուրջ բանակցություններ կվարի լիբանանցի պաշտոնյաների հետ․ ReutersԻսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլա»-ի հրամանատարական կենտրոնինG7-ը զգուշացրել է Իրանին դադարեցնել աջակցությունը «Համաս»-ին և «Հեզբոլա»-ինԼիբանանում քաղաքապետարանի շենքին իսրայելական հարվածից 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքապետըԻ՞նչ է THAAD-ը և ինչո՞ւ է ԱՄՆ-ն այն տեղակայում Իսրայելում