Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։
Ըստ պետդեպարտամենտի՝ Բլինքենն ու Բերբոքը քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծել գործարքի հնարավորինս արագ ավարտելու կարևորությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիր․ ՄիրզոյանԿողմերը քննարկել են նաև Ուկրաինային աջակցությունը, Գազայի հատվածում հրադադարի ապահովումը, Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերները, այդ թվում՝ Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազային:
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Չինաստանը երբեք չի դատապարտել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար և չի քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերի օգտին, փոխարենը՝ մեկ անգամ չէ որ մեղադրել է Միացյալ Նահանգներին և Արևմուտքին «հակամարտություն հրահրելու համար»: Կրեմլն էլ մշտապես շեշտում է, թե այսօր Մոսկվայի թիվ մեկ ռազմավարական գործընկերը Պեկինն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են». Պուտինն այցելում է Չինաստան