Բեռլինն արգելեց Compact-Magazin GmbH-ի տպագրությունը

Տեսարան Բեռլինից

Գերմանիայի իշխանություններն արգելեցին ծայրահեղ աջ գաղափարախոսության քարոզչությամբ հայտնի ամսագրի տպագրությունը՝ լրատվամիջոցին մեղադրելով հրեաների, ներգաղթյալների և խորհրդարանական ժողովրդավարության դեմ ատելություն սերմանելու մեջ:

Ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերի որոշմամբ, արգելափակվել է Compact ամսագրի տպագրությունը, այն հրատարակող ընկերության՝ Compact-Magazin GmbH-ի, ինչպես նաև կինոարտադրող Conspect Film ընկերությունների գործունեությունը։

Հաղորդվում է, որ այսօր վաղ առավոտից գերմանական իրավապահները խուզարկություններ են իրականացրել պարբերականի խմբագրությունում և ղեկավար պաշտոնյաների բնակարաններում։