Բելգորոդի շրջանում ԱԹՍ հարվածի հետևանքով հրդեհվել է եկեղեցու գմբեթը

Բելգորոդի շրջանի Բորիսովի շրջանի Գրուզսկոյե գյուղում անօդաչու թռչող սարքը մխրճվել է Սուրբ Նիկողայոս եկեղեցու շենքի մեջ, պայթյունի հետևանքով գմբեթն է այրվել, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ հրշեջ-փրկարարները «օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր» և մարել կրակը։

Մեկ այլ ԱԹՍ, ըստ Գլադկովի, հարձակվել է սոցիալական հաստատության վրա՝ վնասելով տանիքը։ Շեբեկինոյում անօդաչու թռչող սարքը հարվածել է կոմերցիոն ձեռնարկությանը։

Ռժևկա գյուղում անօդաչուն հարվածել է ձեռնարկության տարածքին. երկու մեքենա վնասվել է, ևս մեկ մեքենա ամբողջությամբ այրվել։

Բելգորոդի շրջանը պարբերաբար ենթարկվում է հրետակոծությունների։ Սահմանամերձ շրջանների բնակչությունը տարհանվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդը հրթիռակոծության է ենթարկվել. մանկապարտեզ է ավերվել