Բելգորոդի իշխանությունների որոշմամբ՝ օգոստոսի 19-ից կփակվեն հինգ գյուղերի և ավանների մուտքեր, այդ բնակավայրերի բնակիչները կտարհանվեն։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Պաշտոնյայի նշած չորս բնակավայրերը Նովոստրոևկա-Վտորայան, Սովխոզնին, Դոբրոպոլիեն և Կազաչոկը գտնվում են Գրայվորոնսկի քաղաքային շրջանի հարավում։ Մյուս բնակավայրը՝ Նովոպետրովկա գյուղը, գտնվում է շրջանի հարավում՝ Վալույսկի շրջանում՝ Գրայվորոնսկից արևելք։
Գլադկովի խոսքով՝ ժամանակավորապես փակ է նաև Կրասնոյարուժսկի շրջանի Կոլոտիլովկա գյուղի մուտքը, որը հարում է Ուկրաինայի Սումիի շրջանին։
The Washington Post թերթը, վկայակոչելով ուկրաինացի զինվորականներին, գրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը անցած օրերին փորձել են հատել սահմանը նաև Բելգորոդի շրջանում, սակայն բախվել են լուրջ դիմադրության և ամուր պաշտպանական գծի։