Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա հարձակման հետևանքով ութ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբն էլ հաղորդել է մայիսի լույս 9-ի գիշերը Անապայի մերձակայքում գտնվող Յուրովկա գյուղի նավթի պահեստին հասցված հարվածների մասին։
Շտաբի տվյալներով՝ շրջանի վրա վեց անօդաչու թռչող սարք է խոցվել, մի քանի ԱԹՍ ընկել է նավթի պահեստի տարածքում, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։ Տուժածներ չկան։
Տեղի բնակիչները սոցցանցերում հրդեհից տեսանյութեր են հրապարակել։
Baza-ն և "Осторожно, новости"-ն՝ վկայակոչելով տեղի բնակիչներին, նշում են, որ առնվազն 7 ԱԹՍ-ի անկման ձայն է լսվել։
Ուկրաինական կողմն այս հաղորդումներին դեռ չի արձագանքել։ Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Բելգորոդի և այլ շրջանների իշխանությունները պարբերաբար հայտնում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։ Կիևը սովորաբար չի մեկնաբանում այդ հայտարարությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ռուսական կողմի՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում 7 մարդ է զոհվել