Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել է, որ հուլիսի 4-ին Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Բելառուսը ստանալու է լիիրավ անդամի կարգավիճակ, և Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին րոպեներից կարող է մասնակցել նիստին։
Ուշակովը բավականին նշանակալից քաղաքական իրադարձություն է գնահատել Բելառուսի անդամակցումը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։