Բելառուսի նախագահը միջուկային զենքով է սպառնում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Երբ ՆԱՏՕ-ն հարձակվի Բելառուսի վրա, միջուկային զենք է կիրառվելու, այսօր ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին էլ երեկ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Ռուսաստանը փոխում է իր միջուկային դոկտրինը և Կրեմլն այսուհետ իրավասու է միջուկային զենք օգտագործել նույնիսկ Ռուսաստանի դեմ սովորական, ոչ միջուկային զենքով ագրեսիայի ժամանակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աներևակայելին. Ինչպիսի՞ն կլիներ միջուկային պատերազմը Եվրոպայում