Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն իր զինված ուժերի գրեթե մեկ երրորդը տեղակայել է Ուկրաինայի հետ սահմանի ողջ երկայնքով, հայտնում է ԲելՏԱ պետական լրատվական գործակալությունը։
Ըստ նրա՝ այս քայլը պետք է արվեր, քանի որ Կիևը Բելառուսի հետ սահմանին ավելի քան 120 հազար զինծառայող է տեղակայել։
ՌԴ նախագահ Պուտինի հավատարիմ դաշնակիցը չի հստակեցրել, թե կոնկրետ քանի զինվորական է տեղակայվել: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի 2022 թվականի տվյալներով՝ Բելառուսի պրոֆեսիոնալ բանակն ունի մոտ 48 հազար զինվորական և մոտ 12 հազար սահմանապահ։
Շաբաթ օրը Կիևը հայտարարել էր, որ սահմանին բելառուսական զորքերի կուտակման նշաններ չեն տեսել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո․ «Միջուկային զենքը կկիրառենք միայն Միութենական պետության սահմանին ոտնձգության դեպքում»