Բելառուսի ԿԸՀ-ն այսօր պաշտոնապես գրանցել է երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թեկնածությունը՝ յոթերորդ անգամ անընդմեջ նրան հնարավորություն տալով մասնակցել նախագահական ընտրություններին։
Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից ի վեր։
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր գրանցել է նախագահի պաշտոնին հավակնող ևս չորս գործիչների թեկնածությունները։ Նրանք, սակայն, ըստ տեղական անկախ աղբյուրների, սերտ կապեր ունեն Լուկաշենկոյի վարչակազմի հետ։
Նախագահական ընտրությունները Բելառուսում նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։