Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց դադարեցնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։
Քննելով Արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը որոշեց, որ դատավոր Դանիբեկյանն էական կարգապահական խախտում է թույլ տվել, որի հետևանքով պաշտոնաթող նախագահի վերաբերյալ քրեական գործերը արդյունավետ չեն քննվել և Քոչարյանն ազատվել է պատասխանատվությունից։
Աննա Դանիբեկյանը նիստին ներկա չէր։
Նախարարությունը վարույթը հարուցել էր հենց ԲԴԽ աշխատակազմի պատրաստած մի աղմկահարույց տեսանյութի հիման վրա, որում արդեն իսկ Աննա Դանիբեկյանը մեղավոր էր հռչակվել Ռոբերտ Քոչարյանի գործով, այն դեպքում, երբ երկրորդ նախագահին մեղսագրվող արարքներից սահմանադրական կարգի տապալման հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական Բարձր դատարանի որոշման արդյունքում, իսկ մյուս՝ կաշառքի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։
Արդարադատության նախարարությունը պնդում էր, թե այս երկու վարույթներն առանձնացնելու դեպքում կապահովվեր արդյունավետ քննություն, բայց նախարարության ներկայացուցիչը դատաքննության ընթացքում այդպես էլ որևէ փաստական կամ վերլուծական տվյալներ չներկայացրեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԲԴԽ-ն և ԱՆ-ը Ռոբերտ Քոչարյանի փակված գործով մեղավոր են փնտրում. «թեկնածուն» Դանիբեկյանն է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մի քանի րոպե ուշանալու պատճառով ԲԴԽ-ն Դանիբեկյանին զրկեց դիրքորոշում հայտնելու հնարավորությունից