Բայրամովը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը խոսել են խաղաղության օրակարգի մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։

«Գործընկերոջս տեղեկացրել եմ հետպատերազմական տարածաշրջանային վերականգնման և խաղաղության օրակարգի մասին, ականների սպառնալիքի, կայուն խաղաղության գործընթացում գոյություն ունեցող խնդիրների, այդ թվում՝ Հայաստանի շարունակվող տարածքային պահանջները և զանգվածային ռազմականացումը», - X-ում գրել է Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը։