ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 26-ին, առանձին հանդիպումներ կունենան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծավալվող պատերազմական վիճակը, ներառյալ Ուկրաինայի ռազմավարական պլանավորումը և ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու գործում»։
Մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիերը հավելել է, որ ԱՄՆ նախագահը և փոխնախագահը կընդգծեն իրենց անսասան հանձնառությունը՝ կանգնելու Ուկրաինայի կողքին, քանի դեռ Կիևը չի հաղթել այս պատերազմում։
Ուկրաինայի նախագահի գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ Զելենսկին հանդիպելու է նաև ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարիսը հնարավոր է հաջորդ շաբաթ հանդիպի Զելենսկու հետ․ CNN