Բայդեն․ «Թրամփը կարող է և չընդունել իր պարտությունը»

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդեն, ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը մտավախություն ունի, որ նախագահության հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է չընդունել իր հնարավոր պարտությունը նոյեմբերի 5-ի ընտրություններում։ Այս մասին Բայդենը հայտարարել է անցած գիշեր Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ։

«Ես վստահ եմ, որ ընտրություններն ազատ ու արդար կլինեն։ Բայց ես չգիտեմ՝ արդյոք դրանք խաղաղ ընթացք կունենան։ Այն ամենը, ինչ ասում է Թրամփը, և այն, որ նա չճանաչեց վերջին ընտրությունների արդյունքները՝ այս ամենը շատ վտանգավոր է։ Ես նաև նկատեցի, որ հանրապետականների փոխնախագահի թեկնածուն չասաց, թե ճանաչելու է առաջիկա ընտրությունների արդյունքները», - նշում էր Բայդենը՝ պնդելով, թե հանրապետականների հետընտրական գործողությունները կանխատեսելը շատ դժվար է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քամալա Հարիսը նոր բանավեճի է հրավիրում Դոնալդ ԹրամփինԹրամփը հայտարարել է՝ պարտվելու դեպքում այլևս չի առաջադրվիՀարիսն ընդունում է բանավեճի CNN-ի հրավերը, Թրամփի թիմը՝ մերժում գաղափարը