4 բալլանոց երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին՝ Բավրայից 16 կմ հյուսիս-արևելք

Արխիվային լուսանկար

Այսօր, տեղական ժամանակով ժամը 10:44-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, 3․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք և Մուսայելյան գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 6-7 բալլ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք