Այսօր տեղական ժամանակով ժամը 12։08-ին Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք գրանցվել է 4․8 մագնիտուդով երկրաշարժ:
Ըստ Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Տավուշի մարզում՝ 5-6 բալլ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 բալլ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալլ ուժգնությամբ։
Ավերածությունների մասին հաղորդումներ չկան։
Հուլիսի 17-ին էլ հաղորդվել էր Վրաստանի Գուրջանի քաղաքից 30 կմ հարավ գրանցված երկրաշարժի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 5-6 բալլանոց երկրաշարժ՝ Վրաստանի Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ